Նիդեռլանդների ամենատարեց տղամարդը համարվող Սերոբ Միրզոյանը, հուլիսի 1-ին Ամերսֆորտեի իր տանը, որտեղ ապրում է դստեր հետ, տոնել է իր ծննդյան 108-ամյակը։
«Dutch News»-ի փոխանցմամբ, Սերոբ Միրզոյանը հայ է։ Նա ծնվել է 1906 թվականին Թուրքիայում։ Իրաքում ֆերմեր է աշխատել, իսկ Նիդեռլանդներ տեղափոխվել է 1996 թվականին։ Քանի որ նա միայն իր ծննդյան տարեթիվն է իմացել, ծննդյան օրը նշել են հուլիսի 1: Թույլ առողջության պատճառով ծննդյան տոնը համեստ են նշել, բայց Ամերսֆորտեի քաղաքապետ Լյուկաս Բոլսիուսի ներկայությամբ։
Նշենք, որ Նիդեռլանդների ամենատարեց մարդը կին է, Էգբերտյե Լյոթսհեր դե Վրիսը՝ Դրենտե համայնքի Հավելտե գյուղից։ Նա 111 տարեկան է։





























