Երուսաղեմի արեւելյան մասոիմ առեւանգվել եւ սպանվել է պաղեստինցի մի դեռահաս:
Տեղական ռադիոյի հաղորդմամբ՝ դա եղել է ավելի վաղ սպանված իսրայելցի երեք դեռահասների համար վրեժը:
Ըստ մամուլի՝ անհայտ անձինք դեռահասին ստիպելով նստեցրել են ավտոմեքենան եւ տարել: Մի քանի ժամ անց նրա մարմինը գտել են քաղաքի այլ թաղամասում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, հունիսի 12-ին երեք իսրայելցի հրեա դեռահասներ էին կորել, իսկ երեք շաբաթ անց նրանց սպանված էին գտել: Իսրայելի իշխանությունները դրանում մեղադրել էին ՀԱՄԱՍ-ին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր, որ պաղեստինյան շարժումը պատասխան կտա դրա համար:
Իսրայելի վարչապետ. ՀԱՄԱՍ-ը պատասխան կտա իսրայելցի դեռահասների սպանության համար






























