Փրկարար ծառայությունը հուլիսի 2-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղում այրվում է ալրաղաց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են ալրաղացի փայտյա տանիքը 175քմ, մոտ 1տոննա հացահատիկ եւ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.12-ին, մարվել` 06.51-ին: