Մշակույթի նախկին նախարար, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե, հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Արմեն Սմբատյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական՝ միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով:
Սմբատյանը 1996-98թթ.. եղել է մշակույթի նախարար, 2002-2010 թվականներին՝ դեսպան ՌԴ-ում, իսկ 2010-ից 2013 թվականները՝ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն:





























