Ադրբեջանում բուհի ռեկտորը ավելի քան 300 կեղծ դիպլոմ է վաճառել։
Ինչպես հաղորդում է vesti.az-ը, խոսքը Ուսուցիչների ինստիտուտի Գյանջայի մասնաճյուղի մասին է։
Ձերբակալվել են եւ պատասխանատվության են ենթարկվել մի խումբ մարդիկ, ովքեր այսպես թե այնպես կապ են ունեցել նշված բուհի հետ։ Հայտնի է, որ դիպլոմները վաճառվել են միջինում 5-6 հազար մանաթով (ավելի քան 6 հազար դոլար)։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Ուսուցիչների ադրբեջանական ինստիտուտի Գյանջայի մասնաճյուղի ռեկտորը Ռամիզ Մամեդովը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներով, մեծ քանակությամբ տեղեկատվություն է ստացվել, որ Ուսուցիչների ադրբեջանական ինստիտուտի Գյանջայի մասնաճյուղում ապօրինի հիմունքներով դիպլոմներ են տրվում։
Ներկայումս բացահայտված դիպլոմները փորձաքննության են ուղարկվել։





























