Ադրբեջանական քաղաքի վրա հպարտորեն պատռված դրոշ է ծածանվում:

Հուդատի կենտրոնում՝ Յալամա-Նաբրան ավտոճանապարհներ հատման հատվածում, Ադրբեջանի դրոշը պատռվել է: ANS PRESS-ի փոխանցմամբ, չնայած երկրի գլխավոր խորհրդանիշը մի քանի օր առաջ է պատռվել, տեղական իշխանությունները նույնիսկ չեն մտածում այն փոխելու մասին:

Տեղի բնակիչների խոսքով, դրոշը պատռվել է վերջին օրերին ամբողջ երկրի տարածքում պտտվող ուժեղ քամու պատճառով:

Անցյալ շաբաթ ուժգին քամիներին չի դիմացել նույնիսկ Բաքվում տեղադրված երկրի գլխավոր դրոշը, բայց մայրաքաղաքում պատռված դրոշն անմիջապես նորով են փոխարինել: