Հուլիսի 1-ին, ժամը 23.30-ին, Երեւանի Յան Ռայնիսի փողոցի թիվ 13 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 1-ին, ժամը 13.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մամիկոնյանց եւ Վրացական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 1-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեխափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























