Հուլիսի 1-ին, ժամը 03.20-ին, Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 1-ին, ժամը 05.50-ին, Երեւանի Խ. Դաշտենցի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել»-ի վարորդը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 1-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի: «Օպել»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին` Արեւաշող գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի երկու ավտոմեքենա:

Մեքենաներից մեկի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Բագրատունյաց եւ Չեխովի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» եւ «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ներից մեկի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, «ԳԱԶ-33022» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մելքումովի փողոցի թիվ 20 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: