Նավթային եւ ավտոմոբիլային ընկերություններն արդեն Իրանում ներդրումներ են նախատեսում, թեեւ այդ երկրի վրայից պատժամիջոցները հանելու որոշում դեռ չկա, հայտնում է The Wall Street Journal-ը:

Ըստ թերթի՝ դեռեւս մեկ տարի առաջ Իրանի Առեւտրի պալատի նախագահ Ղոլամ Հուսեյն Շաֆեին հազվադեպ էր արտասահմանցի բիզնես-պատվիրակությունների ընդունում: Իսկ այժմ պատվիրակություններ են գալիս գրեթե ամեն օր:

«Այժմ մեր տնտեսության հանդեպ դրական հետաքրքրվածություն է դիտվում», - Շաֆեիի խոսքերն է  մեջբերում gazeta.ru-ն:

Մասնավորապես, Իրանի հետ համագործակցության հարցում շահագրգռված են էներգետիկ Total եւ Royal Dutch Shell ընկերությունները, ավտոարտադրողներ Peugeot Citroen-ը եւ Deutsche Bank-ը. Նրանք բոլորը մասնակցում են Իրանում ներդրումներ կատարելուն նվիրված միջոցառումներին:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ աշխարհի գերտերությունների հետ բանակցությունները այս շաբաթ եզրափակիչ փուլ են թեւակոխում: