Խորհրդարանական քառյակը չի համագործակցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, հուլիսի 2-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են քառյակին վերագրել համագործակցություն նախկին նախագահի հետ, որ հերթական սադրանքն է ներքաղաքական դաշտում, քանի որ Քոչարյանի հետ շփման ոչ մի եզր չկա:
Հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասել էր. «Ես շատ ուրախ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունենալով երկարատեւ կառավարման փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին՝ գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է»:




























