Փրկարար ծառայությունը հուլիսի 2-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ամառանոցային փողոցի 2-րդ տարածքի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.09-ին, մարվել` 15.11-ին:
Այրվել է պահարան, բազկաթոռ եւ տանիքի փայտյա կառուցատարրերը (1 քմ):





























