Գործարարը Պեկինից հայտնի է դարձել այն բանից հետո, երբ գնել է «Տրանսֆորմերներ. Կործանման դարաշրջան» ֆիլմի պրեմիերայի հարյուրավոր տոմսեր: Ինչպես հետագայում պարզվել է, նա դիմել է այդ քայլին, որպեսզի նախկին ընկերուհուն ցույց տա իր հարստությունը:
Չեն հասցրել ապշած կինոմանները «մարսել» նորությունը, երբ լրատվամիջոցները հաղորդել են ոչ պակաս զարմանալի նորություն՝ խելագար ջենթլմենը գնած տոմսերը բաժանում է բոլոր նրանց, ովքեր կկիսեն տեղեկությունը սոցիալական ցանցերում:
Ավելի ուշ պարզվել է, որ տոմսերի գնման պատմությունը հուսահատ քայլ էր, որի նպատակն էր գրավել նախկին ընկերուհու ուշադրությունը, հաղորդում է «Oddity Central»-ը:
Այդ մասին հաղորդել է ինքը Վանն իր «Weibo» միկրոբլոգում: Չինացին գրում է, որ յոթ տարի առաջ նա հանդիպում էր մի աղջկա հետ, ով լքել էր իրեն, քանի որ կինոյի տոմս գնելու հնարավորություն չէր ունեցել: Ավելին, Վանին ավելի շատ տառապանք պատճառելու համար, դաժան աղջիկը հեռացել էր հայրենին Նանկին քաղաքից Պեկին, հաղորդում է «FedPost.ru»-ն:
Բաժանումն այնքան էր ազդել տղայի հպարտության վրա, որ նա երդվել էր դառնալ հարուստ ու հաջողակ գործարար: Յոթ տարվա ընթացքում նա կատարել էր իրեն տրված խոստումը, սակայն չէր կարողանում վայելել հարստությունը, քանի որ դեռ հիշում էր շահամոլ աղջկա մասին:
Մայքլ Բեյ Վանը վերջապես մտածել է, թե ինչպես կարող է նախկին ընտրյալին ցույց տալ իր հարստությունը: Նա 250 000 յուանի դիմաց կինոյի հարյուրավոր տոմսեր է գնել(40 հազար դոլար) ՝ հույս ունենալով, որ լուրերը կհասնեն նրան: Իսկ վերջնականապես զարմացնելու համար՝ նա հավելել է, որ գումարը նրա ամսական եկամուտի կեսն է կազմում:
«Ես միայն ցանկանում եմ ասել, որ հնարավոր է, նա սխալվեց, երբ նման որոշում ընդունեց»,- իր բլոգում գրել է Վանը: Նա նաեւ հավելել է, որ հաճույքով կբաժանի տոմսերը վիրտուալ իր ընկերներին՝ այդ կերպ նորությունը կհասցնի իրեն նեղացրած աղջկան:





























