2014թ. Հունիսի 26-ին Փարիզում տեղի է ունեցել հիմնականում բիզնես-հաճախորդների համար նախատեսված B&B հյուրանոցի բացման արարողությունը:

B&B հյուրանոցը տեղակայված է քաղաքային ֆիլհարմոնիայի ու Բուրժե այգու հարեւանությամբ:

Շքեղորեն փայլող ճակատով շինությունը 265 համար է հաշվվում: Դրանցից յուրաքանչյուրը հագեցված է անվճար ու անսահմանափակ WiFi-ով, ինչպես նաեւ հեռուստացույցով, հաղորդում է Euromag.ru-ն՝ վկայակոչելով Deplacements Pros-ին:

1-2 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարի արժեքը 52 եվրո է կազմում: