Ցյուրիխի համալսարանի աշխատակիցները համոզված են, որ քնի ընթացքում կարելի է լեզու սովորել: Գիտնականները դա ապացուցել են 60 կամավորների օրինակի վրա, ովքեր մի քանի զույգ բառ են սովորել երեկոյան ժամը 10-ին: Այնուհետեւ կամավորների կեսը քնել է այդ բառերի ձայնագրության տակ, իսկ մնացածները չեն քնել եւ բառերը լսել են արթմնի:
Թոմաս Շրեյերը եւ Բյորն Ռաշը ենթադրում են, որ քունը ինքնաբերաբար ակտիվացնում է հենց նոր յուրացրած նյութը: Ստացվում է, որ քնի եւ հիշողությոան միջեւ ուժեղ կապ գոյություն ունի: Ավելի վաղ, Ռաշը հետազոտել էր տվյալ երեւույթը՝ օգտագործելով հոտեր:
Այս մեթոդը բավականի արդույնավետ է, հաղորդում է Meddaily-ն: Մասնագետները կարծում են, որ արված եզրահանգումները կարելի է օգտագործել առօրյա կյանքում:
Սակայն այս մեթոդը դեռ չեն ստուգել դաշտային պայմաններում:
Սակայն ամեն դեպքում, քնից առաջ տեղեկատվությունը պետք է սովորել, եւ միայն հետո այն ակտիվացնել: Քնի ժամանակ տեղեկատվությունը պարզապես լսելը միտք չունի:





























