ԱՄՆ-ում կալանավորել են «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին օգնելու մեջ կասկածվող կնոջը, փոխանցում է Reuters-ը:
Կասկածյալին ձերբակալել են Կոլորադո նահանգի Դենվերի օդանավակայանում, երբ նա փորձել է օդանավ նստել: Ըստ ոստիկանների` 1996 թ. ծնված Շենոն Մարին Կոնլին իմացել է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» շարժման ահաբեկչական գործունեության մասին, որն ԱՄՆ-ում ճանաչվել է ահաբեկչական խմբավորում, եւ գրոհայիններին նյութական աջակցություն ցուցաբերել:
«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» անդամները գրավել են մի շարք քաղաքներ Իրաքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները գնել են ռուսական Սու-25 օդանավեր` գրոհայինների դեմ պայքարելու համար:





























