Բրիտանական խորհրդարանական կոմիտեի անդամները կանանց թլպատման խնդրի դեմ պայքարելու իշխանությունների անկարողությունն ազգային սկանդալ են անվանել եւ գործողությունների ծրագիր ստեղծելու կոչ արել:

Խորհրդարանականները հայտարարել են, որ տուժած աղջիկները պետք է պաշտպանված լինեն դատական որոշումներով, իսկ ռիսկային գոտում գտնվողները պետք է պարբերաբար բուժզննում անցնեն:

Թեեւ կանանց թլպատումն արգելող օրենքը  Բրիտանիայում գործում է 1985թ.-ից, միայն մեկ անգամ է նմանատիպ գործ մտել դատարան, փոխանցում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

 Նման խեղումների ավանդույթը տարածված է աֆրիկյան, ասիական եւ Մերձավոր Արեւելքի որոշ ժողովուրդների մոտ: Այն կարող է առաջացնել արյունահոսություն, շոկ, վարակներ, երբեմն էլ մահացու ելք է ունենում: