Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 3-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունի-Նորք Մարաշ նորակառույց ավտոճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել՝ 03.57-ին:

Սարի թաղի 2-րդ շարքի մոտակայքում այրվել է Ս. Պ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 34 DT 247 համարանիշի ավտոմեքենայի սրահն՝ ամբողջությամբ: