Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 2-ին, ժամը 09.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սարի թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղի 9-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.53-ին, մարվել՝ 10.04-ին: Այրվել է խոհանոցը՝ գույքով (10 քմ):