Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 2-ին, ժամը 17.52-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջի տակ տեղի է ունեցել փլվածք, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Դավթաշեն կամրջի տակ՝ Հրազդան գետի ափամերձ հատվածում, անձրեւաջրերի հետեւանքով առաջացած ջրաբերուկները՝ 10 քմ ավտոճանապարհը դարձրել են միակողմանի երթեւեկելի:
Ըստ ստացված տեղեկության` ավտոճանապարհի հողահեռացման աշխատանքները կիրականացվեն վարչական շրջանի ուժերով:





























