Երեւանի Կիեւյան կամրջի տակ` Հրազդան գետում, այսօր՝ հուլիսի 3-ին վաղ առավոտյան երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, այսօր ժամը 08.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կիեւյան կամրջի տակ` Հրազդան գետում, անձը չպարզված տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետից դուրս են բերել 24-ամյա Գեւորգ Է.-ի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին:





























