Պակիստանի զինվորականները Հյուսիսային Վազիրիստանի շրջանում հակաահաբեկչական գործողության ընթացքում ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման երեք գործարան են հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասնավորապես, այդ գործարանների տարածքում գտնվել են բազմաթիվ պայթուցիկ սարքեր, հակատանկային ականներ, ինչպես նաեւ ահաբեկիչների պատրաստման ուսումնական կենտրոնը:
Հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայության (ISPR) ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղական հյուրանոցներից մեկում նույնպես ինքնաշեն պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել:





























