Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 09.48-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում այրվում է մթերային խանութ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.55-ին, մարվել` 10.05-ին: Ամբողջությամբ այրվել է Մ. Հ.-ին պատկանող խանութը (մոտ 30 քմ):





























