Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 08.41-ին ահազանգ է ստացվել, ս.թ հունիսի 30-ին ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղի 9-րդ փողոցի թիվ 125 շենքի տանիքի ծածկը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել է շենքի տանիքը (250 քմ), իսկ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագետներ:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են պոկված թիթեղները: