Ստամբուլի Սանջաքթեփե թաղամասի ավտոբուսային կանգառներից մեկում ամուսինը վիճաբանել է կնոջ եւ ատրճանակի կրակոցով սպանել նրան։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Մուրադ Ք.-ն առավոտյան աշխատանքի գնալու ժամանակ կտրել է կնոջ՝ Սիբել. Ք.-ի ճանապարհը եւ սկսել վիճաբանել, իսկ վերջում բռնել կնոջ պարանոցից, ատրճանակը մտցրել բերանը եւ կրակել։
Ամուսինն արագ հեռացել է դեպքի վայրից՝ կնոջը թողնելով արյան մեջ։ Ականատեսների ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները պարզել են, որ կինն արդեն մահացել է։
Ոստիկանությունը ամուսնուն գտել է մի քանի թաղամաս այն կողմ մահացած վիճակում։ Ենթադրվում է, որ ամուսինն ինքնասպան է եղել։





























