Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի իշխանությունները Ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնության քառորդ եզրափակչում կայանալիք Բրազիլիա-Կոլումբիա հանդիպման օրը կարգելեն սափրվելու փրփուրների, ոգելից խմիչքների եւ ալյուրի վաճառքը:
Խաղը կայանալու է հուլիսի լույս 5-ի գիշերը Ֆորտալեզեյում
Ավանդույթի համաձայն՝ ամեն հաղթանակից հետո կոլումբիացիները անցորդների վրա ալյուրից «ռումբեր» են նետում, վրաները սափրվելու փրփուր քսում: Բոգոտայի ոստիկանությունը դեմ է այդ սովորույթին՝ համարելով, որ այն կռիվների պատճառ է դառնում:
Ըստ իրավապահների՝ 1/8 եզրափակչում հաղթանակից հետո Բոգոտայում 3,2 հազար կռվի դեպք էր գրանցվել, 34 մարդ տուժել էր:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայրենակիցներին կոչ է արել «հանգստություն պահպանել»:
Նախկինում խաղերից առաջ արգելվում էր միան ալկոհոլի վաճառքը:




























