Հուլիսի 1-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մ. Խորենացու փողոցում գործող կարաոկե ակումբի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 25-ամյա Խաչիկ Ա.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 3.5 գրամ չորացված զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: