Երեւանի Արցախի եւ Արին-Բերդի փողոցների խաչմերուկում, հուլիսի 2-ին, ժամը 18.00-ին, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված ավտոկռունկին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























