Հուլիսի 2-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց թիվ 13 երթուղու անհայտ մակնիշի ավտոբուսի վարորդը արգելակել է, ինչի հետեւանքով սրահում գտնվող 45-ամյա ուղեւորուհին վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: Թիվ 13 երթուղայինի վարորդը կտրուկ արգելակել է, ուղեւորուհին վնասված ք էստացել





























