Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 54 շենքի դիմաց, այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 00.30-ին, «Տակպար» մակնիշի մոտոցիկլետը բախվել է կայանված «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: