Հուլիսի 4-ին, Հայաստանի շրջանների մեծ մասում, գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, բարձր լեռնային շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետի» տեղեկություններով՝ Երեւանում գիշերային ժամերին եւ երեկոյան սպասվում է կարճատեր անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի քամու ուժգնացմամբ մինչեւ 15-20 մ/վրկ:

Գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35 տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Կոտայքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Լոռու մարզում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +19+24,

Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը – +23+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +31+34,

Արարատում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,

Արմավիրում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+35,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+20 ցերեկը՝ +26+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +23+28: