Տարածքների գնդակոծման բոլոր դեպքերին տարածաշրջանային միջազգային որեւէ կազմակերպությանը խառնելն աննպատակահարմար է: Այս մասին հուլիսի 3-ին «ԱՊՀ տարածքում անվտանգության ժամանակակից մարտահրավերները» թեմայով հեռակամուրջի ընթացքում հայտարարել է «Ազգային ռազմավարության խնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը՝ անդրադառնալով Հայաստանի տարածքում ադրբեջանական կողմի վերջին գնդակոծումներին:
Կուրտովի համոզմամբ՝ գնդակոծման տհաճ դեպքեր լինում են, երբ հարեւանությամբ ռազմական գործողություններ են կամ երբ երկրները լուռ հակամարտության մեջ են: «Ամեն դեպքում, 1994թ. համաձայնագիրը հրադադարի մասին էր, ոչ թե լիարժեք խաղաղության: Այդ խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով, եւ դրանք լուծվում են դեսպաններին կանչելով եւ այլն», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, հայ-ադրբեջանական սահմանին հունիսի 5-ի ցերեկը հակառակորդի դիպուկահարի կրակոցի հայ երկու զինծառայող էր զոհվել: Դեպքը կատարվել էր Արարատ-Նախիջեւան սահմանին: Զոհվել էին Անդրանիկ Եղոյանը եւ Բորիս ԳԱսպարյանը:
Վերջին ժամանակներս կտրուկ հաճախացել են հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքները:





























