Մահվան ելքով վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին հաղորդվել էր անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց Սոնյա Բաղդասարյանին վրաերթի ենթարկելու մասին, որը նույն օրը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 2-ին, ժամը 17.15-ին, ոստիկանություն է ներկայացել 18-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, որ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ինքն է կատարել վրաերթը:
Կատարվում է քննություն:





























