Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 3-ին, ժամը14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ նորակառույց կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ Գ. Վ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 91 CM 001 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. տուժածներ չկան:





























