Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հունիսի 28-ին հակառակորդի գնդակից վիրավորված 12-ամյա Արմեն Բրուտյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերդի զինվորական հոսպիտալի պետ, վիրաբույժ Էդիկ Գրիգորյանը:

«Արդեն դուրս է գրվել, ուղարկել ենք տուն, ամեն ինչ լավ է, իր առողջական վրա սա ոչ մի կերպ չի ազդի»,- ասաց նա:

Նշենք, որ 12-ամյա տղայի ձեռքերի եւ ծնկի ջիլերն էին վնասվել, հունիսի 30-ին նա վիրահատվել էր:

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում վերջին օրերին բավականին լարված չէր. Ադրբեջանական կողմը մի քանի օր շարունակ կրակ էր բացել հայկական գյուղերի ուղղությամբ: