ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մասնակցության արդյունքները միայն իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորների կողմից ներկայացնելու պատճառները տեխնիկական են: Հուլիսի 3-ին կայացած ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչու են բացակայում ընդդիմադիր խմբակցություններից պատվիրակության անդամները՝ նշեց խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նաղդալյանի խոսքով, Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ ընդդիմադիր պատգամավորները զբաղված են ներկուսակցական գործերով, իսկ ոմանք երկրում չեն: Օրինակ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչը Հայաստանում չէ, ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչը մարզերից մեկում կուսակիցների հետ հանդիպման է գնացել: