Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի տապալումից հետո մեկ տարվա ընթացքում Եգիպտոսի իշխանությունները նրա առնվազն 16 հազար կողմնակիցների են ձերբակալել: Այս մասին հայտարարել են Amnesty International-ի իրավապաշտպանները:
Նրանք նաեւ անհանգստացած են, իրենց խոսքով, Եգիպտոսում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի աղետալի վատթարացման կապակցությամբ:
Ձերբակալվածներից առնվազն 80 հոգի մահացել են: Կազմակերպության տվյալներով, իրավապահները հաճախ կտտանքների են ենթարկում անազատության մեջ գտնվողներին:





























