Ռուսաստանում մինչեւ տարեվերջ պետք է միջազգային հարաբերությունների դիտարկման եւ էթնիկ հողի վրա կոնֆլիկտների կանխարգելման համակարգը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այստեղ լուրջ օգնություն է դառնալու միջազգային հարաբերությունների դիտարկման եւ էթնիկ հողի վրա հնարավոր կոնֆլիկտների կանխարգելման համակարգը: Կառավարությունը պետք է այն գործարկի մինչեւ այս տարեվերջ»,- նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի նիստի ժամանակ ասել է Պուտինը:

РИА Новости-ի փոխանցմամբ, Պուտինն ասել է, որ համակարգն ընդգրկելու է ՌԴ բոլոր շրջանները, իսկ դրա շրջանակում ստեղծված մոնիթորինգի դաշնային կենտրոնը համակարգելու է իշխանության շահագրգիռ մարմինների, գիտական կազմակերպությունների եւ փորձագիտական հասարակության վերլուծական եւ պրոֆիլակտիկ գործունեությունը, ինչպես նաեւ դառնալու է այդ ոլորտում երաշխավորությունների եւ առաջարկությունների գեներատոր: