Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ հուլիսի 3-ին, ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Վերոնիկա Կոյումջյաններին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության գործում ավանդի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին օժանդակելու համար ու Հակոբ Կոյումջյանին է հանձնել ՀՀ նախագահի որոշմամբ նրան շնորհված «Անանիա Շիրակացի» մեդալը:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել` ՀՀ արտգործնախարարությանը, Նյու Յորքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար: