Հայաստանում ավելի քան 1200 ձեռնարկություններ ֆինանսերի նախարարության կասկածի տակ են հայտնվել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 3-ին, հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նրա խոսքով՝ դրանք այն ձեռնարկություններն են, որոնք չեն ընդունել ֆինանսների նախարարության՝ ստվերային զբաղվածության եւ շրջանառության մեջ կասկածանքի վերլուծությունը:

Եւս 600-700 ընկերություններ համաձայնել են վերլուծության արդյունքների հետ: Նրան ժամանակ կտրամադրվի գործերի «մաքրման» համար, իսկ արդյունքների հետ չհամաձայնվածների նկատմամբ ստուգումները արդեն մոտ ժամանակներս կսկսեն:

Ձեռնարկությունների անունները Ալավերդյանը չթվեց. առեւտրային գաղտնիք է: «Սակայն մենք կհրապարակենք խախտողների անունները», - հայտարարեց Ալավերդյանը: Միեւնույն ժամանակ, ֆիննախը «ստվերի» մեջ է կասկածում հանրապետությունում գործող 80 հազար ընկերություններից 1800-1900-ին: