Օրերս Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը կայցելի սահմանամերձ Տավուշի մարզ: Այդ մասին հուլիսի 3-ին լրագրողներին հայտարարել է փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Նա նշել է, որ Հայաստանի կառավարության անդամները շարունակում են մարզեր այցելել ու ծանոթանալ բնակչության խնդիրների հետ: «Պարբերաբար մարզեր են այցելում գյուղատնտեսության եւ պաշտպանության նախարարները: Այսպես, գյուղատնտեսության նախարարը երեկ Շիրակի մարզում էր, որպեսզի քննարկի վերջերս տեղացած կարկուտի հետեւանքները:
Ընդհանուր առմամբ, նշել է նա, Տավուշի մարզը շարունակում է կառավարության ուշադրության կենտրոնում մնալ, եւ անհետաձգելի օգնության ծրագրերի մեծամասնությունն ուղղված են Ադրբեջանին սահմանակից Բերդի եւ Նոյեմբերյանի շրջանների սոցիալական հարցերի լուծմանը, հավելել է Գեւորգյանը:





























