Ադրբեջանին սահմանակից հայկական Այգեպար գյուղի մանկապարտեզը կրակից քարե պատով կպաշտպանեն: Ինչպես լրագրողներին հուլիսի 3-ին հայտարարել է փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, շինարարությունը մոտ ժամանակներս կսկսվի: Որոշումն ընդունվել է Այգեպար եւ Տավուշի մարզի այլ գյուղեր վերջերս կատարած այցի ընթացքում կայացած նիստի ժամանակ:

Գյուղական դպրոցում շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են. Սոցիալական ներդրումների հիմնադրամի(ծրագիր, որին աջակցում է Համաշխարհային բանկը) միջոցներով այնտեղ մարզադահլիճն են վերանորոգում:

«Մենք եղել ենք նաեւ Այգեպարի գրադարանում եւ հաճելիորեն զարմացած էինք: Գյուղացիները հայտարարեցին, որ նոր գրքերի կարիք ունեն: Մենք անպայման կլուծենք այդ հարցը»,- հայտարարել է Գեւորգյանը: