Հայաստանում էլեկտրականության թանկացումից հետո իշխանությունները ցանկանում են նախկին մակարդակում պահպանհել ոռոգման ջրի վճարը: Այդ մասին լրագրողներին հուլիսի 3-ին հայտարարել է փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Նա հավելել է, որ այդ նպատակով կառավարությունը փոխհատուցել է գարնանային ցրտահարություններից տուժած գյուղացիներին ոռոգման ջրի համար: Ծրագիրն արդեն 85-88 տոկոսով իրագործված է՝ 550 մլն դրամ ծավալով(մոտ 1.35 մլն դոլար): Եւս 50 մլն հարկավոր կլինի Ռանչպար եւ Մխչյան գյուղերում ոռոջման ջրի պոմպակայանների միջոցով մղելու համար: Բացի այդ, կառավարությունը կվճարի արտեզյան ջրամատակարարման համար հարկավոր էներգետիկ ծախսերը Արագածոտնի մարզի Թալինի շրջանում եւ Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանում ոռոգման համար: «Սա կբավարարի նրանց պահանջները 50-55 տոկոսով»,- նշել է Գեւորգյանը: Այդ նպատակների համար կկիրառվեն գյուղական համայնքներում գտնվող ջրամբարները, ինչպես նաեւ ժամանակավորապես պետության հսկողությանը փոխանցված ջրամբարները:
Գեւորգյանը հավելել է, որ բոլոր այդ ծախսերը ոռոջման ջրի սակագինը կպահպանեն, ինչը կարող էր օգոստոսի 1-ից հետո, երբ 3.85 դրամով թանկանա էլեկտրաէներգիան, նույնպես թանկանալ:





























