Պետությունը 105 մլն դրամ է հատկացնելու (շուրջ 260 հազար դոլար)՝ հանրապետության ֆերմերային տնտեսությունների համար 24 հակակարկտային նոր կայաններ ձեռք բերելու նպատակով: Այս մասին հուլիսի 3-ին լրագրողներին ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Կայանները տեղադրվելու են Կոտայքի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում:
Նշենք, որ ներկայում Հայաստանում 154 հակակարկտային կայան է գործում: 2014 թվականի մայիսին կառավարությունը որոշում ընդունեց դրանց թիվը եւս 50-ով ավելացնելու մասին: Այս տարի որոշվել է նաեւ բոլոր կայանները փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնացված վերահսկողությանը՝ կարկուտի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:




























