Փրկարար ծառայությունը հուլիսի 4-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացել, որ Էջմիածնի խճուղում` «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 35 AL 173 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Մ.-ին «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: