Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 3-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի 10-րդ կմ-ին այրվել են մոտ 3000 քմ խոտածածկ տարածք եւ մոտ 2000 քմ ցորենի արտ, Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածում (15-րդ կմ) այրվել են մոտ 5000 քմ եղեգնուտ եւ մասամբ երեք էլ. սյուն: