Հայաստանում ռուսական հարավային ռազմական օկրուգի ավիաբազա են ժամանալ ռազմաօդային ակադեմիայի շրջանավարտները:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ, մինչ ժամանակակից բազմաթիրախային կործանիչների 4+ ՄիԳ-29 սերնդի թռիչքներին պատրաստվելը երիտասարդ օդաչուները մեկ ամսվա ընթացքում պետք է հարմարվեն շոգ եւ բարձրլեռնային շրջանին:
Լեյտենանտները բժշկական զննություն են անցնում թռիչք կատարելու թույլտվութուն ստանալու համար: Որակավորված օդաչուները պարապմունքներին սովորեցնում են ՄիԳ-29 կործանիչների թռիչքների կանոններն ու հիմունքներն բարձալեռնային եւ սահմանափակ թռիչքադաշտի եւ մթնոլորտային ճնշման ու ջերմաստիճանային ցուցանիշների մշտական տատանումների պայմաններում:
Թեթեւ ճակատային ՄիԳ-29 կործանիչն օժտված է բարձր թռիչքատեխնիկական բնութագրիչենրով եւ կառավարվում է «օդ-օդ» դասի հրթիռային սպառազինությամբ: Ինքնաթիռում հնարավոր է օդաչուական պարզ, բարդ ու բարձրագույն վարպետության համալիր կիրառումը:
Ռուսական ավիաբազայի երիտասարդ օդաչուները առաջին թռիչքը կիրականացնեն ընթացիկ տարվա ավարտին անհատական ուսուցման վերապատրաստման ընթացքում:
Նորավարտ օդաչուները ուսուցման ամառային շրջանում կիրականցնեն օդաչուական վարպետության այնպիսի բարդ ու պարզ տարրեր, ինչպիսիք են թռիչքը սահմանափակ տարածությունում եւ վայրէջքը, միջին բարձրություններում շրջանաձու թռիչքները ու շրջադարձը:





























