Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում հուլիսի 3-ին ահաբեկիչների կողմից հրթիռակոծման հետեւանքով երկու հայ են վիրավորվել: Հալեպում ՀՅԴ լրատվական ծառայությունից հաղորդում են, որ պայթյունի հետեւանքով վիրավորվել են Հարութ Չոպարյանը եւ Դավիթ Մեյհանջյանը:
Ավելի վաղ, NEWS.am-ը հաղորդել էր, որ ահաբեկիչների կողմից Հալեպի Սեպիլ թաղամասի հրթիռակոծման հետեւանքով հունիսի 16-ին հայուհի էր զոհվել:
Հիշեցնենք, որ արյունալի իրադարձություններից առաջ Սիրիայում մոտ 60-70 հազար հայ էր ապրում: Ավելի քան կեսը ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը ապրում էր Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Խասակ, Յակուբի, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե, մայրաքաղաք Դամասկոսում:




























