Փրկարար ծառայությունը հուլիսի 4-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին Երեւանի Հանրապետության 76 հասցեում գտնվող իր նոր գնած բնակարանում (16-րդ բնակարան) հայտնաբերել է մոտ 3կգ սնդիկ 0.5լ շշի մեջ, որը տեղափոխել է ՀՀ Դատախազության շենք (Հանրապետության 85) եւ հանձնել հերթապահություն իրականացնող աշխատակիցներին:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի: