Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն կոչ է արել սեւամորթ գյուղացիներին հողատարածքները նախկին տերերին՝ սպիտակամորթ ֆերմերներին վարձակալության չտաл:

«Ինձ նյարդայնացնում է, որ բնիկները իրենց հողը վարձակակալության են տալիս այն նույն սպիտակամորթներին, ումից մենք վերցրել ենք այդ հողերը: Եթե նրանք կարծում են, որ հողերը ստացել են, որպեսզի այնտեղ գան միայն կիրակնօրյա զբոսախնջույքի, ապա վաղ թե ուշ նրանք կկորցնեն իրենց հողային հատկացումները», - զգուշացրել է երկրի նախագահը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Զիմբաբվեում սպիտակամորթ քաղաքացիներն իրավունք ունեն լինել ընկերությունների, քաղաքային ունեցվածքի սեփականատեր, սակայն հողը պետք է պատկանի միան բնիկ աֆրիկացիներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Սպիտակամորթ գյուղացիներից հողերի բռնագանձումը սկսվել էր 2000թ., երբ գաղութատիրության ժառանգության չեզոքացման նպատակով Զիմբաբվեի իշխանությունները սպիտակամորթների հողերը սեւամորթ գյուղացիներին փոխանցելու մասին օրենք էին ընդունել:

6 հազար սպիտակամորթներից ի օգուտ 245 հազար Զիմբաբվեի սեւամոթներին գյուղացիական տարածքների բռնագրվումից եւ Զիմբաբվեն սննդային ճգնաժամի առաջ էր կանգնել: Նոր տերերը աշխատանքային փորձ եւ սարքավորումների հետ աշխատելու անհրաժեշտ հմտություններ չունեին:

Այժմ երկրում սննդի մեծ մասը մատակարարվում է ԱՄՆ-ից եւ եՄ երկրների կողմից մարդասիկան օգնության շրջանակներում: