Օրերս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Վրեժ Մ.-ին` վերջինիս վարած «Բիդ» մակնիշի տաքսի ավտոմեքենայով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ավտոմեքենայի զննությամբ` վարորդի նստելատեղի կողքի պահոցից հայտնաբերվել է 1,1 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: